ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Իրավիճակային հաջողություններից գլուխը կորցրած Ալիևը որոշել է դիմել շանտաժի

Իրավիճակային հաջողություններից գլուխը կորցրած Ալիևը որոշել է դիմել շանտաժի
08.02.2025 | 22:39

Ադրբեջանի կողմից 2-րդ ճակատ բացելու եզրահանգումը, կարծում եմ, իրականության հետ աղերսներ չունի։ Իրավիճակային հաջողություններից գլուխը կորցրած բռնապետին անթաքույց անհանգստացրել է ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներով Ուկրաինայի տարածքով գազամատակարարումը վերականգնելու հեռանկարը, ուստի որոշել է դիմել ծայրահեղ, բայց կատարյալ անմիտ քայլի՝ շանտաժի։ Ընդ որում, բռնապետը ամենքին ու ամենուր հիմարի տեղ դնելով, հռչակում է, թե այսուհետ հումանիտար օգնության տեսքով աջակցելու է Ուկրաինային, մինչդեռ, հենց այդ երկրի դեմ է գործում, ձգտելով չզրկվել միլիարդներից և հարկադրել Ռուսաստանին շարունակելու Ուկրաինայի շրջանցմամբ գազամատակարարման՝ բացառապես իր համար անասելի շահեկան սխեման:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 4673

Մեկնաբանություններ